Գերմանիան զարգացող երկրներին պատվաստանյութերով մատակարարելու համար հատկացնելու է 620 միլիոն եվրո
Գերմանիան զարգացող երկրներին պատվաստանյութերով մատակարարելու համար հատկացնելու է 620 միլիոն եվրո

Գերմանիան զարգացող երկրներին պատվաստանյութերով մատակարարելու համար հատկացնելու է 620 միլիոն եվրո: Այս մասին ասված է բյուջեի նախագծում, որը ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Բունդեսթագ:

Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն», հիմնվելով «Ռոյտեր» գործակալությանը:

Փաստաթղթում ասվում է, որ ևս 100 միլիոն եվրո կծախսվի պատվաստանյութերի ձեռքբերման վրա, որոնք կբաշխվեն մարդասիրական նպատակներով: Բյուջեն կֆինանսավորի նաև «կովիդ 19»-ի պատվաստումների, կորոնավիրուսի ախտորոշման և առողջության խթանման հետ կապված ուսումնասիրությունները:

Նախագծի համաձայն, Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո հատկացնել «կովիդ19» համավարակի դեմ պայքարելու համար: