Գերմանիայի նոր կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին
Գերմանիայի նոր կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին

Գերմանիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ձգտումներին Եվրամիությանը անդամակցության ճանապարհին։ Այս մասին ասված է Գերմանիայի կոալիցիոն կառավարության հրապարակած համաձայնագրում։

Տեղեկությունը տարածում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

«Մենք աշխատելու ենք Եվրամիության և նրա անդամ երկրների հետ՝ Արևելյան գործընկերության հետագա զարգացման համար։ Այն երկրները, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, որոնք ձգտում են միանալ Եվրամիությանը, պետք է կարողանան ավելի մերձենալ օրենքի գերակայության և շուկայական տնտեսության հետևողական բարեփոխումների միջոցով»,- ասվում է կոալիցիոն համաձայնագրում։