Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան վտարել են Ռուսաստանի երեք դիվանագետների
Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան վտարել են Ռուսաստանի երեք դիվանագետների

Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան վտարել են Ռուսաստանի երեք դիվանագետների: Այս մասին տեղեկատվությունը տարածել են նշված երկրների արտաքին գործերի նախարարությունները:

Ըստ Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունների, սա այս երկրների պատասխան քայլն է, որը նրանք կատարել են ի պատասխան Կրեմլի կողմից եվրոպացի դիվանագետների արտաքսմանը:

Հիշեցնենք, որ Կրեմլը երեք եվրոպացի դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել, երբ Մոսկվայում էր գտնվում Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Ժոզեֆ Բորելը: Մոսկվայում պարզաբանել են, որ գերմանացի, լեհ և շվեդ դիվանագետները վտարվել են հակակառավարական ցույցերին մասնակցելու պատճառով: