ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 11-ին Պակիստանում
ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հաջորդ փուլը Պակիստանը կհյուրընկալի հուլիսի 11-ին. այս մասին տեղեկատվություն է տարածում «Ալ-Արաբիա»-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների առաջիկա փուլում քննարկվելու է երեք հիմնական հարց՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, Իրանի սառեցված ակտիվները և Իրանի միջուկային ծրագիրը։
Բանակցություններում Իրանի պատվիրակության ներկայացուցչության հարցը դեռևս որոշված չէ, և վերջնական որոշումը հայտնի կդառնա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ավարտից հետո։