Շվեյցարիայում «կովիդ-19»-ով վարակվածների թիվը ավելացել է 841-ով, վերջին տվյալներով երկրում վարակված է 2 200 մարդ: Այս մասին գրում է «BBC»-ն:
Բացի այդ, Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Շվեյցարիայում փակվել են դպրոցները:
Ըստ տեղական մամուլի, անհրաժեշտության դեպքում զինվորականները կօգնեն հիվանդանոցներին: