Շվեյցարիայում «կովիդ-19»-ով վարակվածների թիվը ավելացել է 841-ով
Շվեյցարիայում «կովիդ-19»-ով վարակվածների թիվը ավելացել է 841-ով

Շվեյցարիայում «կովիդ-19»-ով վարակվածների թիվը ավելացել է 841-ով, վերջին տվյալներով երկրում վարակված է  2 200 մարդ: Այս մասին գրում է «BBC»-ն:

Բացի այդ, Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Շվեյցարիայում փակվել են դպրոցները:

Ըստ տեղական մամուլի, անհրաժեշտության դեպքում զինվորականները կօգնեն հիվանդանոցներին: