Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 433 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 433 նոր դեպք, մահացել է երկու մարդ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 433 նոր դեպք:

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության տեղեկությամբ, նոր դեպքերի մեծամասնությունը արդեն հաստատված դեպքերի շփումներն են:

Ինչ վերաբերում է վարակման անհայտ աղբյուրներին, ապա այդ ուղղությամբ հանրային առողջապահության համավարակաբանները իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

Սամեգրելո Զեմո Սվանեթիում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է երկու վարակակիր՝74-ամյա կին և 75-ամյա տղամարդ:

Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 143 պացիենտ, այդ թվում 13-ի առողջական վիճակը ծանր է նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

95 պացիենտի վիճակը միջին ծանրության է, նրանք ունեն երկկողմանի թոքաբորբ և նրանց անհրաժեշտ է թթվածին:

Շրջանային վարչակազմի տվյալներով, Սենակիի «Սենամեդ» կլինիկայում գտնվում է 40 վարակված, այստեղից 8-ի վիճակը ծանր է:

Փոթիի կլինիկայում գտնվում է 38 վարակված, այդ թվում 12-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի հոսպիտալում բուժվում է 32 վարակված: Աբաշայի «Էվեքսի» կովիդ-կլինիկայում 28 պացիենտ: