Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 154 կովիդ վարակված պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 154 կովիդ վարակված պացիենտ

Այսօր Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 1 784 նոր դեպքից 140-ը արձանագրվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում: Տեղեկատվությունը տարածում է տարածաշրջանային վարչակազմը:

Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում ապաքինվել է 154 պացիենտ:

Տարածաշրջանում գործող վեց կովիդ կենտրոններում ընդհանուր առմամբ բուժվում է 280 պացիենտ, որից 29-ի վիճակը ծանր է:

Ռուխիի կլինիկայում բուժվում է 110 կովիդ վարակված պացիենտ, այդ թվում 85-ի վիճակը միջին ծանրության է, ծանր է վեց պացիենտի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում գտնվում է 39 հիվանդ, այդ թվում ՝ 11-ի վիճակը ծանրէ:

Փոթի կլինիկայում գտնվում է 40 կովիդ վարակված պացիենտ, այստեղից ծանր է 7-ի վիճակը:

Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում մնում է 24 վարակված, այստեղից ծանր է հինգի վիճակը:

21 հիվանդ շարունակում է բուժումը Աբաշայի «Էվեքս» կլինիկայում:

Սենակիի «Լազիկա Մեդ» կլինիկայում մնում է 36 կովիդ վարակված, ծանր է մեկ հիվանդի վիճակը:

Տարածաշրջանի կարանտինային տարածքներում մնում է 42 մարդ: