ՌԴ-ը վարում է ապակառուցողական քաղաքականություն. Միխեիլ Ջանելիձեն
Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականությունը դեմ է ԵԱՀԿ-ի հիմարար սկզբունքներին,- այսպես է գնահատել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Համապատասխանաբար, ցանկացած գործողությունը, որը կապված է Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականության «օրինականացման» հետ, չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է Ջանելիձեն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Վիեննայում Առաջին ալիքի լրագրողի հարցին պատասխանել էր և հայտարարել, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարգում է, սակայն նաև հարգում երկու նոր Հանրապետության Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը: