Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք:

Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն, Նանա Մխեիձեի հայտարարությամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են: Կորոնավիրուսը հաստատվել է նաև վարակվածների հետ շփում ունեցած անձանց մոտ:

Նրա խոսքով, կապերի հաստատման նպատակով, ընթանում է համավարակաբանական հետազոտություն:

«Հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի քանակը աճի, քանի որ վերջին հետազոտությունը դեռ չի ավարտվել: Կասկածելի ախտանիշներով հիվանդների «Փի Սի Ար» թեստավորումները շարունակվում են»,- ասել են հանրային առողջապահության կենտրոնում: