Փետրվարի մեկից Աջարիայում կբացվեն սննդի օբյեկտների բաց տարածքները, սահմանափակումները ուժի մեջ կմնան հարսանիքների և մեծ հավաքույթների վրա
Փետրվարի մեկից Աջարիայում կբացվեն սննդի օբյեկտների բաց տարածքները, սահմանափակումները ուժի մեջ կմնան հարսանիքների և մեծ հավաքույթների վրա

Փետրվարի մեկից Աջարիայում կբացվեն սննդի օբյեկտների բաց տարածքները, – այս մասին հայտարարել է փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին:

Նրա խոսքով, որոշումը պայմանավորված է Աջարիայում համավարակաբանական իրավիճակի բարելավվմամբ:

«Հաշվի առնելով, որ Աջարիայում համավարակաբանական իրավիճակը զգալիորեն բարելավվել է, մասնավորապես, հաշվի առնելով, որ յոթօրյա վարակման մակարդակը իջել է չորս տոկոսի, մենք Աջարիայում կկարողանանք բացել սննդի օբյեկտների բացօթյա տարածքները 1-ից: Այսինքն, Աջարիայում սննդի կետերը կկարողանան հաճախորդներին սպասարկել բաց տարածքներում, չնայած հարսանիքները կամ այլ խոշոր երեկույթները մնում են սահմանափակ:

Այլ տարածաշրջաններում ռեստորաններն ու սննդի կետերը, ներառյալ հյուրանոցները, կշարունակեն գործել առաքման ծառայությամբ և համաձայն գործող օրենքների», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին: