ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումների 13 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, այստեղից 10 դեպք գրանցվել է Աջարիայում
ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումների 13 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, այստեղից 10 դեպք գրանցվել է Աջարիայում

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամում լաբորատոր կերպով կորոնավիրուս է հաստատվել, ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների 13 աշխատակիցների մոտ, այստեղից տաս դեպք գրանցվել է Աջարիայում:

«Երկու դեպք գրանցվել պաշտպանության ոստիկանության դեպարտամենտում, իսկ երեք դեպք պարեկային ոստիկանության դեպարտամենտի Բաթումիի ծառայությունում: Կորոնավիրուսի մեկ դեպք գրանցվել է Բաթումիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, մեկ դեպք պարեկային ոստիկանության Աջարիայի վարչության սահմանի կառավարման և համակարգման գլխավոր բաժնի ծառայությունում, իսկ երկու դեպք հատուկ առաջադրանքների վարչությունում:

Բացի այդ, կորոնավիրուսի մեկ դեպք գրանցվել է ՆԳՆ-ն Թբիլիսիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, մեկ դեպք էլ գրանցվել է Թբիլիսիում, պաշտպանության ոստիկանության բաժնում»,- ասել են ՆԳՆ-ում:

Գերատեսչության տեղեկությամբ, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ովքեր շփվել են վարակվածների հետ, գտնվում են դիտարկման տակ և անցել են թեստավորում: