Սվանեթում երկու մարդ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարից

13:44, 20.05.2024

Զեմո Սվանեթիում ճանապարհատրանսպորտային պատահարն ավարտվել է զոհով։

Զուգդիդի-Ջվարի-Մեստիա ճանապարհի Էցերի հատվածում թեթև մեքենան ընկել է ձորը։ Վթարի հետևանքով մահացել են գյուղում բնակվող եղբայրները։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։ Վթարի վայրում մոբիլիզացվել են որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեպքի հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով։

Նմանատիպ