Վաշինգտոնի մարզասրահում կրակոցների հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Վաշինգտոնում, մարզասրահի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս չորսը՝ վիրավորվել։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնում են, որ կրակողը գտնվում է մարզասրահի ներսում, և շենքը պաշարված է։
Բնակիչներին կոչ է արվում խուսափել տարածքից։
Հարձակման դրդապատճառը և այլ մանրամասներ այս պահին անհայտ են։