Մուշևան գյուղում վարակվածներին հիվանդանոց տեղափոխելու հարցով ընթանում են բանակցություններ

Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում, կորոնավիրուսով վարակված անձանց հիվանդանոց տեղափոխելու հարցով ընթանում են բանակցություններ:

Ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, կորոնավիրուսով վարակված անձանց հարազատների հետ բանակցությունների գործընթացին ներգրավված են՝ տեղական մունիցիպալիտետի ներկայացուցիչները, Բոլնիսիի քաղաքապետը, ինչպես նաև մեծամասնական պատգամավորը: Տեղում են նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Մուշևան գյուղում կենտրոնացված են շտապ օգնության մի քանի խմբեր, որոնք պետք է հիվանդանոց տեղափոխեն կորոնավիրուսով վարակված անձանց: Շտապ օգնության մեկ բրիգադ մի քանի րոպե առաջ լքել է գյուղի տարածքը, սակայն դեռ.ա անհայտ է տեղափոխել են նրանք թե ոչ վարակվածին:

Գյուղ է մտել նաև մեկ այլ շտապ օգնության մեքենա:

Ըստ Բոլնիսիի մունիցիպալիտետի մեծամասնական պատգամավոր, Գոգի Մեշվելիանիի, իրենք առաջարկում են, որ վարակվածները տեղափոխվեն լավագույն կլինիկա, և, ցանկության դեպքում, մեկ ընտանիքի անդամները տեղավորվեն մեկ կլինիկայում:

Երեկ Մուշևան գյուղում «Կորոնավիրուսը» հաստատվել է տասը հոգու մոտ: Սակայն այս մարդկանց կլինիկա տեղափոխելու որոշումը բողոքել են տեղացիները, որի հետևել է դիմակայություն:

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, ֆիզիկական դիմակայություն տեղի չի ունեցել, և գյուղում տեղի ունեցած միջադեպի արդյունքում թեթև վնասվել է երկու մեքենա:

Մուշևան գյուղում անվտանգության միջոցները խստացվել էին ապրիլի 25-ից, ինչ գյուղում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման մի քանի դեպք: