Միխեիլ Ջանելիձեն Մյունխենում հանդիպել է վրացական համայնքի ներկայացուցիչների հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Մյունխենում, որտեղ գտնվում է անվտանգության 54-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով, հանդիպել է վրացական համայնքի ներկայացուցիչների հետ,-այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, նախարարը համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է Գերմանիայում վրաց համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին Մյունխենում Վրաստանի հյուպատոսական գրասենյակի բացման կապակցությամբ և այդ ուղղությամբ ընդգծվել է Գերմանիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս Կլաուս Հիպի ջանքերը:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է Գերմանիայում գործող հաջող վրացիներին աջակցությանը: Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են համայնքի կողմից այս տարի կազմակերպվելիք միջոցառումների ցանկը:
Հեղինակ -
Edgar Barsegyan