Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Քուվեյթում, աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք Ալհամեդ ալ Սաբահին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը հաստատել են Վրաստանի և Քուվեյթի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները և ընդգծել վերջին տարիներին համագործակցության դրական դինամիկան՝ տարբեր ուղղություններով: Կողմերը դրական են գնահատել երկրի միջև փոխգործակցության համատեղ կոմիտեների ստեղծումը և հույս հայտնել, որ 2018 թվականին կանցկացվի խմբի առաջին հանդիպումը:
Հանդիպմանը մեկ անգամ ևս հաստատվել է երկու կողմերի հետաքրքրությունը՝ զարգացնեն հետագա համագործակցությունը և այս տեսանկյունից նշել են բարձր մակարդակի հանդիպումների և այցերի կարևորությունը: Միխեիլ Ջանելիձեն Քուվեյթի վարչապետին հրավիրել է Վրաստան:
Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փետրվարի 12-13-ին գտնվում է Քուվեյթում՝ աշխատանքային այցով: Միխեիլ Ջանելիձեն մասնակցում է Իսլամական պետության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը: