Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադզարիֆի հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը Միխեիլ Ջանելիձեն իր ցավակցությունն է հայտնել, այսօր Իրանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է 66 մարդ:
Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգում գոյություն ունեցող հարցերը և դրական են գնահատել Վրաստան-Իրան հարաբերությունների դինամիկա: Առանձնապես ընդգծվել է անցած տարին, որի ժամանակ կայացել են բարձրակարգ երկկողմ այցելություններ:
Նշվել է նաև առևտրա-տնտեսական ոլորտում գոյություն ունեցող դրական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական տնտեսական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը: Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև միջժողովրդական հարաբերությունների լավ դինամիկայի և իրանցի զբոսաշրջիկների Վրաստանով հետաքրքրվելու վրա: Նախարարները համաձայնել են ապագայում աջակցել երկկողմ համագործակցությանը տարբեր ոլորտներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan