Միխեիլ Ջանելիձեն Գերմանիայի կանցլերի խորհրդատու՝ Յան Հեկերի հետ քննարկել է այցեգրերի ազատականացման հարցը
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի դաշնային հանրապետության, արտաքին և անվտանգության հարցերով կանցլերի խորհրդատու՝ Յան Հեկերի հետ:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստան-Գերմանիա երկկողմ համագործակցությանը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին և տարածաշրջանում անվտանգության միջավայրին:
Կողմերը դրական են գնահատել եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացը և Գերմանիայի ակտիվ աջակցությունը այդ ուղղությամբ:
Առանձնապես նշվել է Վրաստանի քաղաքացիների համար՝ Եվրամիության/Շենգենի գոտում առանց այցեգրերի երթևեկության թույլտվությունը և անայցագրային երթևեկության կարևորությունը Վրաստանի Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացի համար:
Խոսքը վերաբերել է նաև այցեգրային ազատականացման ընթացքին և վերջին ժամանակներում այս գործընթացում ստեղծված բարդություններին, հիմնականում Վրաստանի քաղաքացիների կողմից անայցագրային ռեժիմի խախտմանը և Եվրամիության անդամ երկրներում ապաստան խնդրելուն:
Գերմանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել աշխատել վրացական կողմի հետ այս հիմնախնդրի կարգավորման համար:
Վրաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացման տեսանկյունից գոյություն ունեցող առաջընթացը նախատեսելով, նշվել է Գերմանիայի կողմից Վրաստանը անվտանգ երկրների ցուցակում ներառելու նշանակությունը:
Կողմերը պայմանավորվել են համագործակցությունը շարունակել նույն տեմպերով, արդյունքում խորացնելով երկկողմ հարաբերությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan