Մասնավոր մանկապարտեզներին, այնպես ինչպես համավարակից տուժած այլ բիզնեսներին, կօգնենք տարբեր ուղղություններով. Նաթիա Թուրնավա

Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, Նաթիա Թուրնավան հանդիպել է մասնավոր պանկապարտեզների և նրանց միությունների ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում, համավարակի պատճառով գոյություն ունեցող խնդիրները:

«Մենք ունեցանք հետաքրքիր ու երկար քննարկում: Սա բավականին տուժած ոլորտ է, քանի որ առաջիններից մեկն էր, որին վերաբերեցին սահմանափակումները, որոնք առաջացել էին համավարակաբանական իրավիճակի պատճառով: Նրանք ունեն խնդիրներ, որոնք նման են այլ բիզնեսների խնդիրներին, ներառյալ բանկային վարկերը և տոկոսների վճարումները, վարձավճարների վճարումները և հարկային խնդիրները: Մենք պատրաստ ենք կանգնել նրանց կողքին և մտածել այդ ոլորտն ընդգրկել «Արտադրիր Վրաստանում» ծրագրի որոշակի ուղղություններում և օգնել բանկերի հետ հաղորդակցության մեջ»,- հանդիպումից հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, կարևոր է, որ այս ոլորտի ներկայացուցիչները լավատեսորեն են նայում  ապագային և մեծ հույսեր ունեն, որ հենց իրավիճակը կարգավորվի, նրանք կկարողանան աշխատել:

«Նրանք սպասում են, հարցին մոտենում են մեծ պատասխանատվությամբ և պատրաստ են էլ ավելի խստացնել անվտանգության միջոցառումները»,- հայտարարել է նախարարը: