«Եվրոկոնտրոլի» անդամներից մենք առաջատարներից մեկն ենք օդային երթևեկության վերականգնման առումով. Նաթիա Թուրնավա
«Եվրոկոնտրոլի» անդամներից մենք առաջատարներից մեկն ենք օդային երթևեկության վերականգնման առումով. Նաթիա Թուրնավա

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն, Լևան Կարանաձեն երկրորդ անգամ ընտրվել է Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության կառավարման խորհրդի փոխնախագահ։

««Eurocontrol»-ի հետ համագործակցելով՝ մենք իրականացրել ենք մի շարք կարևոր բարեփոխումներ, այդ թվում ներդրվել է՝ բաց երկնքի սկզբունքը։ Հենց այս բարեփոխումներն են օգնում մեզ, չնայած համավարակին, որ այսօր շատ երկրների հետ օդային հաղորդակցությունը շատ արագ տեմպերով է վերականգնվում։ «Եվրոկոնտրոլի» անդամներից մենք առաջատարներից ենք օդային երթևեկության վերականգնման առումով։ Այդ դերի ճանաչումն է, որ այս հեղինակավոր կազմակերպության անդամները միաձայն հաստատել են Վրաստանի ներկայացուցչին երկրորդ ժամկետով Գործադիր հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»,- ասել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության խորհուրդը գործակալության ղեկավար մարմինն է, որն ապահովում է Eurocontrol-ի կողմից սահմանված քաղաքականության և գործողությունների ծրագրի իրականացումը։ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրենն ընտրվել է «Եվրոկոնտրոլ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ՝ 2019 թվականի առաջին ժամկետով։ Ընթացիկ քվեարկության արդյունքում Լևան Կարանաձեն կշարունակի աշխատել այդ պաշտոնում առաջիկա երկու տարիներին։

Ավիացիոն անվտանգության եվրոպական կազմակերպությունը (EUROCONTROL) միջազգային ավիացիոն կազմակերպություն է, որն աշխատում է ապահովելու օդային երթևեկության անվտանգ և շարունակական կառավարումը ողջ Եվրոպայում: Կազմակերպությունը աջակցում է անդամ 41 երկրներին օդային կառավարման համակարգի ճարտարապետությունը վերափոխելու և օդային ծառայությունների ժամանակակից չափանիշների ներդրման հարցում։ Բացի այդ, Eurocontrol-ը կենտրոնանում է եվրոպական օդային տարածքի կարողությունների և ճկունության բարձրացման վրա, բարելավում է քաղաքացիական և ռազմական ավիացիայի համակարգումը և առաջարկում է արդյունավետ, ավելի տնտեսող, էկոլոգիապես մաքուր և նորարարական լուծումներ: Վրաստանը Eurocontrol-ի անդամ է դարձել 2014 թվականին: