Նաթիա Թուրնավային այսօր կլսեն խորհրդարանում
Նաթիա Թուրնավային այսօր կլսեն խորհրդարանում

Նախարարի ժամ ձևաչափով այսօր խորհրդարանում կլսեն Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարին։ Նաթիա Թուրնավան պատգամավորներին կներկայացնի տարեկան հաշվետվությունը, ապա լսումները կշարունակվեն հարցուպատասխանի ռեժիմով։

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի լսումներին մասնակցում է ընդդիմադիր սպեկտրի մի մասը։ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունում հիմնականում հարցեր են ունենալու էներգետիկ անվտանգության առումով։

«Մենք կլսենք տիկին Թուրնավայի ելույթը և, իհարկե, կունենանք հարցեր։ Ինձ անձամբ հետաքրքրում է, թե այսօր ինչ էներգետիկ քաղաքականություն ունի Վրաստանը, հատկապես այն ֆոնին, որ տեսանք, որ ՀԷԿ-ի նախագիծը տապալվեց։ Բացի այդ, իրականում ավելացել է էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչպես իրականում կան մարտահրավերներ էներգետիկ անվտանգության առումով։ Հետևաբար, իմ հիմնական հարցերը կլինեն էներգետիկ անվտանգությունը և այն մարտահրավերները, որոնք պահանջում են կոնկրետ քաղաքականության մշակում, և որոնց մասին հասարակությունը տեղեկություն չունի»,- ասել է Թեոնա Աքուբարդիան։

Ինչ վերաբերում է իշխող թիմին, ապա խորհրդարանական մեծամասնությունը դրական է գնահատում էկոնոմիկայի նախարարության տարեկան աշխատանքը և ասում, որ նախորդ տարի տնտեսական աճը բարձր տեմպերով է եղել, ինչում, ըստ Բեքա Դավիթուլիանիի, մեծ ներդրում ունի էկոնոմիկայի նախարարությունը։

«Կար համավարակ, որը շատ բացասաբար հարվածեց տնտեսությանը, սակայն անցյալ տարի Վրաստանի տնտեսությունը վերականգնվում էր բարձր տեմպերով։ Դա գնահատելի է։ Դրան, իհարկե, նպաստում է նաև էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչ վերաբերում է հարցերին, ապա հետաքրքիր է՝ որքանո՞վ է նպատակահարմար սահմանել կարգավորումներ, որպեսզի տնտեսությունը սկսի ավելի ակտիվ աշխատել»,- ասել է Բեքա Դավիթուլիանին։