Էկոնոմիկայի նախարարության և «Վիզա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Էկոնոմիկայի նախարարության և «Վիզա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և վճարային տեխնոլոգիաների համաշխարհային «Visa» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և «Վիզա» ընկերության տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիղուրաձեն։

Հուշագրի նպատակն է դյուրացնել երկխոսություններն ու ծրագրերը հետևյալ հարցերի շուրջ. Ընդհանուր առաջնահերթությունների փոխանակում, նորարարական վճարային տեխնոլոգիաների լավագույն փորձի փոխանակում՝ Վրաստանի տնտեսության զարգացմանն ու աճին աջակցելու համար, ինչպես նաև ձեռներեցների համար թվային փոխակերպման արագացում և ֆինանսական տեղեկատվության տրամադրում: Հուշագրի շրջանակներում Visa-ն և «Արտադրիր Վրաստանում» կիրականացնեն կրթական ծրագրեր՝ աջակցելու փոքր և միջին բիզնեսին թվային տրանսֆորմացիան արագացնելու համար։ Զբոսաշրջության ազգային վարչության հետ համատեղ ծրագրվելու են համատեղ մարքեթինգային արշավներ՝ խթանելու ներքին և միջազգային զբոսաշրջությունը, իսկ միջազգային մարքեթինգային արշավներն արդյունավետ պլանավորելու համար Visa-ն պարբերաբար կկիսվի Զբոսաշրջության ազգային վարչության հետ թիրախային շուկայավարման Big Data-ով:

Նաթիա Թուրնավայի խոսքով, «Visa»-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա մեր զբոսաշրջային քաղաքականության աշխարհագրությունը և այլ կարևոր որոշումներ կկայացվեն զբոսաշրջային տարածքի դիվերսիֆիկացման և ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավման վերաբերյալ։

«Visa-ն ունի նաև կարևոր նախաձեռնություն՝ կապված Վրաստանում փոքր և միջին բիզնեսի թվայնացման հետ։ Տարբեր հարթակների ու գործընթացների թվայնացումն այսօր շատ կարևոր է հատկապես հետ կովիդային իրավիճակում և մեր առաջնահերթությունն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Visa-ին այս ժամանակին նախաձեռնության և մեր աջակցության համար»,- ասել է Նաթիա Թուրնավան։