Սկսում ենք հանդիպումները զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների հետ, թե ինչպես Վրաստան բերենք օտարերկրյա պատվաստված քաղաքացիների առաջին խմբին. Նաթիա Թուրնավա
Սկսում ենք հանդիպումները զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչների հետ, թե ինչպես Վրաստան բերենք օտարերկրյա պատվաստված քաղաքացիների առաջին խմբին. Նաթիա Թուրնավա

Ավիաընկերություններին դիմելու ենք խնդրանքով և վստահ ենք, որ նրանք դա հաշվի կառնեն, որ ինքնաթիռ չթողնեն այն անձանց, ովքեր չեն ունենա վերջին 72 ժամում կատարված փեստի արդյունքը կամ լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, սա շատ կարևոր նորամուծություն է, որը մեզ հնարավորություն է տալիս հաջորդ շաբաթվանից սկսել շատ ակտիվ հանդիպումներ տուրօպերատորների, հյուրանոցների, զբոսաշրջության արդյունաբերության այլ ներկայացուցիչների հետ:

«Սա շատ կարևոր նորամուծություն է, որը մեզ հնարավորություն է տալիս հաջորդ շաբաթվանից սկսել շատ ակտիվ հանդիպումներ տուրօպերատորների, հյուրանոցների, զբոսաշրջության արդյունաբերության այլ ներկայացուցիչների հետ, որ ծանոթացնենք նրանց նոր կանոնակարգերի հետ: Բացի այդ վերաբախշենք պատասխանատվությունները և սկսենք մտածել առ այն, թե ինչպես Վրաստան բերենք օտարերկրյա քաղաքացիների առաջին խումբը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: