Մառնեուլիում և Բոլնիսիում ստուգված 20 000 անձանցից 25-ն ունի ջերմություն
Մառնեուլիում և Բոլնիսիում ստուգված 20 000 անձանցից 25-ն ունի ջերմություն

Մառնեուլիում և Բոլնիսիում, որտեղ գործում է կարանտին, կամավորների խմբերն արդեն ստուգել են 20 000 մարդու: Նրանցից բարձր ջերմություն է ունեցել 25-ը: Այս մասին հայտարարել է Քվեմո Քարթլիի մարզպետ Շոթա Ռեխվիաշվիլին:

Նրա փոխանցմամբ, նշված 25 անձանցից երկուսի վիճակն ուշագրավ է, քանի որ նրանք ջերմության հետ մեկտեղ ունեն նաև այլ ախտանշաններ: Նշված երկու անձին կտեղափոխեն Մառնեուլիում բացված դատշային հոսպիտալ, որտեղ նրանց կհետազոտեն և կզննեն:

Բացի այդ, հայտնի է դառնում, որ տարանցիկ բեռնափոխադրող ավտոմեքենայի երկու վարորդները, որոնք ունեն ջերմություն, կտեղափոխվեն մեկուսացման գոտի: Նրանց հետազոտության պատասխանները հայտնի կդառնան վաղը: