Մառնեուլի մուտքի մոտ կենտրոնացված են ոստիկանության ուժեր
Մառնեուլի մուտքի մոտ կենտրոնացված են ոստիկանության ուժեր

Մառնեուլի մուտքի մոտ կենտրոնացված են պարեկային ոստիկանության անձնակազմերը: Տեղում են նաև զինվորականները:

Ըստ Վրաստանի առաջին ալիքի լրագրողի,  տարածքում տեղաշարժը խիստ վերահսկվում է:

Տեղում բացված է վրան:

Հատուկ սարքավորումներով ախտահանում են բոլոր տրանսպորտային միջոցները և հեռավար կերպով չափում ուղևորների ջերմությունը:

Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտին:

Նշված մունիցիպալիտետներում կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը:

Բացի այդ, Վրաստանի պաշտպանության ուժերը ներքին գործերի հետ համակարգմամբ, Մառնեուլիի և Բոլնիսիի մոտ տեղադրելու են հատուկ անցակետեր: