Մարինա Էզուգբաիա - Այն պացիենտը, ով առաջինն էր վարակվել կորոնավիրուսով, այսօրվա անալիզները ցույց տվեցին, որ ապաքինվել է
Մարինա Էզուգբաիա - Այն պացիենտը, ով առաջինն էր վարակվել կորոնավիրուսով, այսօրվա անալիզները ցույց տվեցին, որ ապաքինվել է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, այն պացիենտը, ով առաջինն էր վարակվել կորոնավիրուսով, այսօրվա անալիզները ցույց տվեցին, որ ապաքինվել է:

«Նա երեկ անցավ կրկնողական թեստավորում և մենք ստացանք բացասական պատասխան: Սա շատ լավ փաստ է, բայց, որպես կանոն, անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում կրկին անցկացնել անալիզ և երբ մենք կրկին բացասական պատասխան ստանանք, արդեն կարող ենք ասել, որ պացիենտն ապաքինված է և նա կլինի առաջին ապաքինված պացիենտը», – հայտարարել է Մարինա Էզուգբաիան։

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին: Այն բացահայտվել էր Վրաստանի քաղաքացու՝ 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Ադրբեջանով Իրանից եկել էր Վրաստան։