Մամուլը անվանել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրը
Արևմտյան մամուլը անվանել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրը: NBC-ի լրատվությամբ, հանդիպումը կարող է անց կացվել Շվեյցարիայում:
Իր հերթին Bloomberg-ը գրում է, որ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Շվեդիայում, որը Հյուսիսային Կորեայում ներկայացնում է ԱՄՆ-ի հետաքրքրությունները:
Հանդիպման հնարավոր վայրեր են անվանվել նաև՝ Սինգապուրը, Թաիլանդը և Վյետնամը, ինչպես նաև եվրոպական երկրները, որոնք աջակցում են Փհենյանի հետ դիվանագիտական հարաբերություններին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության լրատվությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, բացառվել է հանդիպման անցկացումը ՝ Փհենյանում, Պեկինում կամ Ուլան Բատորում:
CNN հեռուստատեսության կողմից տարածված լրատվությամբ, քիչ հավանական է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում կամ Սեուլում:
Հեղինակ -
Edgar Barsegyan