Կիմ Չեն Ինի կինը մեկ տարվա ընդմիջումից հետո երևացել է հեռուստատեսությամբ
Կիմ Չեն Ինի կինը մեկ տարվա ընդմիջումից հետո երևացել է հեռուստատեսությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ, Կիմ Չեն Ինի կինը ՝ Ռի Սոլ Ժուն, մեկ տարվա ընդմիջումից հետո երևացել է հեռուստատեսությամբ: Տեղական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ Ռի Սոլ Ժուն իր ամուսնու հետ մասնակցում է համերգին:

Ռի Սոլ Ժուն Կիմ Չեն Ինի հետ միասին հաճախ էր մասնակցում տարբեր միջոցառումների, բայց վերջին մեկ տարվա ընթացքում չի հայտնվել, ինչը միջազգային լրատվամիջոցներում հարցեր է առաջացրել:

Հարավային Կորեայի լրատվամիջոցները ենթադրում են, որ Ռի Սոլ Ժուն զերծ է մնացել հանրային հավաքներին «կովիդ 19»-ի համավարակի պատճառով:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, մինչ այժմ երկրում «կովիդ 19»-ի ոչ մի դեպք չի գրանցվել: