Մամուլը անվանել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրը
Մամուլը անվանել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրը

Արևմտյան մամուլը անվանել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հնարավոր վայրը: NBC-ի լրատվությամբ, հանդիպումը կարող է անց կացվել Շվեյցարիայում:

Իր հերթին Bloomberg-ը գրում է, որ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Շվեդիայում, որը Հյուսիսային Կորեայում ներկայացնում է ԱՄՆ-ի հետաքրքրությունները:

Հանդիպման հնարավոր վայրեր են անվանվել նաև՝ Սինգապուրը, Թաիլանդը և Վյետնամը, ինչպես նաև եվրոպական երկրները, որոնք աջակցում են Փհենյանի հետ դիվանագիտական հարաբերություններին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության լրատվությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, բացառվել է հանդիպման անցկացումը ՝  Փհենյանում, Պեկինում կամ Ուլան Բատորում:

CNN հեռուստատեսության կողմից տարածված լրատվությամբ, քիչ հավանական է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում կամ Սեուլում: