Կորոնավիրուսի նոր դեպքերից 89-ը արձանագրվել է Թբիլիսիում, 23-ը՝ Իմերեթիում, 12-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 89-ը արձանագրվել է Թբիլիսիում, 23-ը՝ Իմերեթիում, 12-ը՝ Շիդա Քարթլիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 89-ը արձանագրվել է Թբիլիսիում, 23-ը՝ Իմերեթիում, 12-ը՝ Շիդա Քարթլիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 730 փորձարկում, որտեղից կորոնավիրուս է հաստատվել 159 մարդու մոտ, ապաքինվել է 328 պացիենտ, իսկ դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 1,16 տոկոս:

«Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում իրականացվել է 13 730 փորձարկում, այդ թվում 9 275-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 455՝ «PCR» թեստով:

Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 159 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 275 148 դեպք:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 14-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 1,16 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,53 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,41:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 328 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 268 565:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 650 մարդ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 159 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 89 դեպք, Աջարիայում՝ 10, Իմերեթիում՝ 23, Քվեմո Քարթլիում՝ 3, Շիդա Քարթլիում՝ 12, Գուրիայում՝ 10, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 6, Կախեթիում՝ 3, Մցխեթա-Մտիանեթիում՝ 1, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 907 ակտիվ դեպք, որտեղից 1 358-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 698 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 139-ը` Աջարիայում, 257-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 269 ծանր հիվանդ, այդ թվում` 116-ը Թբիլիսիում, 23-ը Աջարիայում, 74-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 75-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `50-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 10-ը՝ Իմերեթիում: 131 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 99-ը ՝ Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում: 1 418 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 211 մարդ, այդ թվում 93-ը՝ Թբիլիսիում, 14-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 642 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 322 մարդ, այդ թվում 2 544 անձ՝ Թբիլիսիում, 477-ը՝ Աջարիայում, 647-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: