Կորոնավիրուսի նոր դեպքերից 285-ը արձանագրվել է Թբիլիսիում, 34-ը՝ Կախեթիում, իսկ 32-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 285-ը արձանագրվել է Թբիլիսիում, 34-ը՝ Կախեթիում, իսկ 32-ը՝ Շիդա Քարթլիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 285-ը արձանագրվել է Թբիլիսիում, 34-ը՝ Կախեթիում, իսկ 32-ը՝ Շիդա Քարթլիում: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 546 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 285 դեպք, Աջարիայում՝ 30, Իմերեթիում՝ 80, Քվեմո Քարթլիում՝ 21, Շիդա Քարթլիում՝ 32, Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 31, Կախեթիում՝ 34, Մցխեթա-Մտիանեթիում՝ 5, Սամցխե-Ջավախեթիում՝ 14, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:

Այս փուլում ունենք վարակման 8 352 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 272 մարդ, այդ թվում `1 638-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 242-ը` Աջարիայում, 640-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 697 ծանր հիվանդ, այդ թվում` 309-ը Թբիլիսիում, 49-ը Աջարիայում, 177-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 195-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `144-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 24-ը՝ Իմերեթիում: 443 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 210-ը ՝ Թբիլիսիում, 153-ը՝ Աջարիայում, 23-ը՝ Իմերեթիում:

4 637 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 511 մարդ, այդ թվում 180-ը՝ Թբիլիսիում, 128-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 837 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 20 443 մարդ, այդ թվում 12 453 անձ՝ Թբիլիսիում, 1 218-ը՝ Աջարիայում, 2 086-ը՝ Իմերեթիում: