Կորոնավիրուսի նոր դեպքերից 243-ը արձանագրվել է Թբիլիսիում, 57-ը՝ Աջարիայում, 49-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 243-ը արձանագրվել է Թբիլիսիում, 57-ը՝ Աջարիայում, 49-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Այսօր երկրում արձանագրված վարակման 464 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 243 դեպք, Աջարիայում՝ 57, Իմերեթիում՝ 28, Քվեմո Քարթլիում՝ 16, Շիդա Քարթլիում՝ 23, Գուրիայում՝ 28, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 49, Կախեթիում՝ 7, Մցխեթա-Մտիանեթիում՝ 10, Սամցխե-Ջավախեթիում՝ 0, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ երեք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 5 397 ակտիվ դեպք, որտեղից. 1 822-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 853 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 266-ը` Աջարիայում, 306-ը՝ Իմերեթիում:

Այս փուլում կա 342 ծանր հիվանդ, այդ թվում` 147-ը Թբիլիսիում, 37-ը Աջարիայում, 80-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 73-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `51-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում: 231 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 141-ը ՝ Թբիլիսիում, 85-ը՝ Աջարիայում: 3 344 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 243 մարդ, այդ թվում 109-ը՝ Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 979 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 9 110 մարդ, այդ թվում 4 098 անձ՝ Թբիլիսիում, 1 182-ը՝ Աջարիայում, 1000-ը՝ Իմերեթիում: