Կորոնավիրուսի նոր դեպքերի միջև 7-ը Ցագերիի մունիցիպալիտետի բնակիչներ են
Կորոնավիրուսի նոր դեպքերի միջև 7-ը Ցագերիի մունիցիպալիտետի բնակիչներ են

Ցագերիի մունիցիպալիտետում բնակվող 7 անձի մոտ հաստատվել է «կովիդ 19»-ը: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթի հիվանդությունների վերահսկման տարածաշրջանային ծառայության ղեկավար,Զուրաբ Նեմսիծվերիձեն:

Ըստ Նեմսիծվերիձեի, դեռ հայտնի չէ, թե որ բժշկական հաստատություն են տեղափոխվելու վարակված քաղաքացիները:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք, ապաքինվել է 9 հիվանդ: