Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, երեկ առավոտվանից Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 8 դեպքից, չորս հիվանդ տեղափոխվել է կարանտինային գոտիներից:
Նրանք մայիսի 11-ին հաստատված դեպքի շփումներ են:
Էզուգբաիայի հայտարարությամբ, մյուս չորս վարակվածը կարանտինում գտնվող անձանց շփումներն են, մեկը Բոլնիսիից, իսկ մեկը Թեթրիծղարոյից:
Նշված ութ հիվանդից երկուսը գտնվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ընդհանուր առմամբ կլինիկայում բուժվում է կովիդ 19-ով վարակված 33 մարդ:
Բացի այդ, հիվանդանոցում գտնվում է կասկածելի ախտանիշներով հիվանդ, որին հետազոտելու են այսօր:
«Երեկվա տվյալներով մենք ունեյինք 639, ավելացվել է ևս ութ նոր դեպք, արդյունքում հաստատված է 647 դեպք: 372 մարդ բուժվել է: Միայն այսօր բուժվել է 23 քաղաքացի: Կորոնավիրուսի 8 դեպքից, չորս հիվանդ տեղափոխվել է կարանտինային գոտիներից: Նրանք մայիսի 11-ին հաստատված դեպքի շփումներ են: Մյուս չորս վարակվածը կարանտինում գտնվող անձանց շփումներն են, մեկը Բոլնիսիից, իսկ մեկը Թեթրիծղարոյից»,- ասել է Էզուգբաիան: