Կորոնավիրուսի 11 նոր դեպքից չորսը ներմուծված է, իսկ 7-ը արդեն հաստատված դեպքերի շփումներն են
Կորոնավիրուսի 11 նոր դեպքից չորսը ներմուծված է, իսկ 7-ը արդեն հաստատված դեպքերի շփումներն են

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 11 նոր դեպքից չորսը ներմուծված է, իսկ  յոթը արդեն հաստատված դեպքերի կապերն են:

Ըստ Էզուգբաիայի, ներմուծված դեպքերը կապված են բեռնատարների վարորդների հետ:

Նրա խոսքով, կովիդ կենտրոններում բուժվում է 162 հիվանդ: Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա այստեղ ապաքինվել է մեկ հիվանդ, իսկ արդեն հաստատված ախտորոշմամբ ավելացել է հինգ պացիենտ:

Համապատասխանաբար, ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 23 վարակակիր: