Կորոնավարակի կանխարգելման նպատակով, Թբիլիսիի արդարադատության տանը, ծառայությունների տարածքի սեղաններին մոնտաժվում են ապակե պաշտպանիչ պատնեշներ
Կորոնավարակի կանխարգելման նպատակով, Թբիլիսիի արդարադատության տանը, ծառայությունների տարածքի սեղաններին մոնտաժվում են ապակե պաշտպանիչ պատնեշներ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, արդարադատության տունը սկսել է ծառայությունների տարածքում սեղանների վրա մոնտաժել ապակե պատնեշներ:

Պետական ծառայությունների զարգացման գործակալության մամուլի ծառայության հաղորդմամբ, համապատասխան աշխատանքները արդարադատության տանը իրականացվել են շաբաթ կիրակի և աշխատանքներն արդեն ավարտված են: Ապակե պատնեշներ է մոնտաժված 180 սեղանի վրա: Այսօր մոնտաժը շարունակվելու է այլ սպասարկման սեղանների վրա և ընդհանուր առմամբ կլինի 328 սեղանի վրա:

Ինչ վերաբերում է այն արագ սպասարկման տարածքին, որին քաղաքացիները դիմում էին պատրաստի փաստաթուղթ ստանալու համար, մարտի 13-ին հրապարակված սահմանափակումների համաձայն, ընդհանրապես դադարեցված է և քաղաքացիները փաստաթղթերը կարող են ստանալ միայն «JUST Drive»-ի պատուհաններից, ավտոկայանատեղիի կողմից:

Արդարադատության տունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով միջոցառումները սկսել է մարտի 2-ին: Ամենօ օր, մի քանի անգամ ախտահանվում են դահլիճներն ու աշխատանքային սենյակները: Միևնույն ժամանակ, արդարադատության տան մուտքերի մոտ մոնտաժված են ձեռքերի մաքրման համար ախտահանիչ անկյուններ: Առաջնային գծում յուրաքանչյուր աշխատողի տրամադրվում է բժշկական դիմակ, ձեռնոց և ձեռքի ախտահանիչ լուծույթ:

Մինչև ապրիլի 1-ը արդարադատության տան վարչական մասը կաշխատի հեռավար ռեժիմով: Վրաստանի տարածքով արդարադատության տների վարչության 108 աշխատակցից 55-ը կաշխատեն հեռավար կարգով: Ինչ վերաբերում է առաջնագծի աշխատակիցներին, ապա նրանց աշխատանքային ժամանակացույցը փոխվել է, ինչպես նաև նվազել է աշխատանքային ժամերի քանակը:

Արդարադատության տունը կոչ է անում բոլորին, պաշտպանել առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի առողջապահության նախարարության հանձնարարականները», – ասված է հաղորդագրության մեջ: