Քվեմո Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, վարակման աղբյուրը պարզելու համար գյուղում հետազոտելու են բնակչությանը
Քվեմո Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, վարակման աղբյուրը պարզելու համար գյուղում հետազոտելու են բնակչությանը

Պատահական ընտրության սկզբունքով հետազոտության ժամանակ, արագ թեստով Քվեմո Բոլնիսի գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Բոլնիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ըստ նրանց, հիվանդի սերտ կապերը հաստատված են, և քանի որ վարակի աղբյուրը չի պարզվել տեղի է ունենալու բնակչության հետազոտումը:

Տեղում կաշխատի երեք խումբ, մեկ տեղական և երկու խումբ կայցելի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:

Այսօրվա դրությամբ մունիցիպալիտետում գրանցված է կորոնավիրուսով վարակման 163 դեպք, այստեղից երեք հիվանդ մահացել է, իսկ 76-ը ապաքինվել: