Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացին, ում մոտ հաստատվել էր կորոնավարակ, դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացին, ում մոտ հաստատվել էր կորոնավարակ, դուրս է գրվել հիվանդանոցից

Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացին, ով ուներ կորոնավիրուս, դուրս է գրվել հիվանդանոցից,- այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Ինչպես նշել է նախարարը, նախքան վերջնական ապաքինումը, Վրաստանի քաղաքացին պետք է անցնի պարտադիր կարանտինային տարածք:

«Դուք գիտեք, որ Իտալիայում մենք ունեինք Վրաստանի քաղաքացի, որը վարակվել էր կորոնավիրուսով, նա հիվանդանոցում անցնում էր համապատասխան ընթացակարգեր: Մեր քաղաքացին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սա մեզ համար շատ լավ նորություն է: Մինչ վերջնականապես ապաքինվելը նա պետք է անցնի կարանտինային ընթացակարգեր, և ես վստահ եմ, որ նա կվերադառնա առողջ իր ընտանիքին»,- ասել է Դավիթ Զալկալիանին: