Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք, ապաքինվել է 4 588 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք, ապաքինվել է 4 588 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 527 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 588 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 890 813 դեպք, որից 837 263 հիվանդ ապաքինվել է, 12 777-ը ՝ մահացել:

Երեկ, դեկտեմբերի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 922 նոր դեպք, ապաքինվել է 4 999 պացիենտ, մահացել 36 մարդ: