«Հեզբոլլահի» առաջնորդը մերժում է Իսրայել-Լիբանան համաձայնագիրը. Սա անցնում է կարմիր գիծը, մենք չենք լքել մարտադաշտը նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում, և հիմա էլ չենք լքի այն

20:07, 27.06.2026

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը։

Նայիմ Քասեմը համաձայնագիրը անվանել է «անվավեր» և մեղադրել Լիբանանի կառավարությանը միակողմանի զիջումների և երկրի ինքնիշխանությունը խախտելու մեջ։

«Սա անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մենք չենք լքել մարտադաշտը նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում և հիմա էլ չենք լքի այն», – ասել է Նաիմ Քասեմը։

Նա ասել է, որ հակամարտության ավարտի հիմքը պետք է լինի այս ամսվա սկզբին Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հուշագիրը, որը, նրա խոսքով, կապահովի Լիբանանի տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե Վաշինգտոնում ստորագրված նոր համաձայնագիրը։

հունիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարեց Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի մասին։ Համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի դեսպանները։

Նմանատիպ