Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 784 նոր դեպք, ապաքինվել է 2 070 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 784 նոր դեպք, ապաքինվել է 2 070 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 784 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 070 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 51 054 թեստ, այստեղից 31 443-ը արագ, իսկ 19 611-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 5.45 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7.11 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6.67 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 906 965 դեպք, որից 854 630 հիվանդ ապաքինվել է, 13 024-ը ՝ մահացել:

Երեկ, դեկտեմբերի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 979 նոր դեպք, ապաքինվել է 3 470 պացիենտ, մահացել 53 մարդ:

Թողնել մեկնաբանություն