Դավիթ Զալկալիանին հանդիպել է Դմիտրո Կուլեբայի հետ, ով շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և վրաց ժողովրդին Ուկրաինայի հանդեպ համերաշխության համար. Վրաստանի ԱԳ նախարարություն
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Դմիտրո Կուլեբայի հետ, ով շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և վրաց ժողովրդին Ուկրաինայի հանդեպ համերաշխության համար. Վրաստանի ԱԳ նախարարություն

Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վրաստանի ԱԳ նախարարության փոխանցմամբ, Վրաստանի փոխվարչապետը լիակատար համերաշխություն և աջակցություն է հայտնել Ուկրաինային այս դժվարին և կրիտիկական պահին։ Իրավիճակի ապաէսկալացման և ներխուժելուց խուսափելու համար ընդգծվել է միջազգային հանրության աջակցության և համախմբման կարևորությունը։ Այս առումով նշվել է այն ծանր փորձը, որ ունեն Ուկրաինան և Վրաստանը զինված առճակատման և Ռուսաստանի կողմից տարածքների օկուպացիայի տեսքով։ Նախարարները նաև ընդգծել են միջազգային գործընկերների միասնական դիրքորոշման և ընդհանուր աջակցության կարևորությունը ազդեցության ոլորտների վերաբաշխման անթույլատրելիության և երկրների ինքնիշխան ընտրության սկզբունքի վերաբերյալ շարունակվող անվտանգության երկխոսության հարցում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր միջազգային ձևաչափերում՝ միմյանց աջակցելու և առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և վրաց ժողովրդին Ուկրաինայի նկատմամբ համերաշխության համար։