Իտալիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 351 նոր դեպք, վարակից մահացել է 258 մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից ի վեր, Իտալիայում արձանագրվել է վարակման ավելի քան 2,7 միլիոն դեպք, զոհվել է 93 835 մարդ:
Մահացու դեպքերի տեսանկյունից Իտալիան աշխարհում վեցերրորդն է: