Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 351 նոր դեպք

22:05, 15.02.2021

Իտալիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 351 նոր դեպք, վարակից մահացել է 258 մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը ՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի տարածումից ի վեր, Իտալիայում արձանագրվել է վարակման ավելի քան 2,7 միլիոն դեպք, զոհվել է 93 835 մարդ:

Մահացու դեպքերի տեսանկյունից Իտալիան աշխարհում վեցերրորդն է:

Նմանատիպ