Իլիա Երկրորդը գիշերային պատարագ է մատուցել Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Էլիա Թեզբիթելի եկեղեցում
Իլիա Երկրորդը գիշերային պատարագ է մատուցել Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Էլիա Թեզբիթելի եկեղեցում

Գիորգոբա տոնի առթիվ, Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդը գիշերային պատարագ է մատուցել Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Էլիա Թեզբիթելի եկեղեցում,- այս մասին տեղեկությունը «ֆեյսբուքի» էջում հրապարակել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի գրասենյակը:

Նրանց խոսքով, պատրիարքը օրհնել և շնորհավորել է Գիորգոբայի առթիվ հավատացյալներին և ողջ Վրաստանին:

«Թող Սուրբ Գիորգիի աղոթքներն ու օրհնությունը տարածվեն ձեզ վրա, ամբողջ Վրաստանի և ամբողջ աշխարհի վրա»,- հայտարարել է Իլիա Երկրորդը: