Հնարավորինս պարզ նշենք նոր տարին, նման դեպքում, այն չի ունենա ազդեցություն համավարակային իրավիճակի վրա. Թենգիզ Ցերցվաձե
Բոլորս ուզում ենք նոր տարի, մանավանդ երեխաներից չենք ցանկանում այն խլել, սակայն հիմա ամբողջ աշխարհում կարգախոսն այն է, որ այս նոր տարին պետք է համեմատաբար թեթև լինի,- այս մասին հայտարարել է «կովիդ 19»-ի բուժման կլինիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, սահմանափակումների վերացումը կարող է հանգեցնել համավարակի վատթարացմանը, և դա կանխելու համար բնակչությունը պետք է հետևի հանձնարարականներին:
«Մեկն է արգելքը, իսկ մյուսն է ինքնագիտակցությունը: Նրանք պետք է որոշակի արգելք սահմանեն իրենց նկատմամբ: Գալիս է նոր տարին: Այո, մենք բոլորս ուզում ենք նոր տարին, հատկապես երեխաներից չենք ցանկանում այն խլել, սակայն ամբողջ աշխարհում այժմ կարգախոս կա, որ այս նոր տարին պետք է համեմատաբար թեթև լինի: Թող չլինի շքեղ: Նշեք այն միայն ընտանիքի շրջանում: Շարժունակության ավելացման, գնալ-գալու, նույնիսկ նվերներ գնելու կարիք չկա: Այս նոր տարին անց կացնենք ավելի համեստ և նման դեպքում դա չի ազդի համավարակային իրավիճակի վրա»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: