Հարկավոր է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների անհապաղ գործի դնելը բռնազավթված տարածաշրջաններում. Միխեիլ Ջանելիձե
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն դիմել է միջազգային համադաշնությանը, համապատասխան գնահատական տալ Գիգա Օթխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի գործերին: Լրատվությունն այս մասին տարածել է արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Ինչպես Վրաստանի արտաքին գործերի նախարարը ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում խոսքով ելույթ ունենալու ժամանակ, Աբխազիաի և Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմների կողմից իրականացրած գործողությունները, ներկայացնում են խտրականություն էթնիկ հողի վրա: Գոյություն ունեցող իրավիճակը նախատեսելով, Ջանելիձեն մեկ անգամ ևս ընդգծել է բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների առկայության անհրաժեշտությունը:
«Տեղացիները զրկված են ամեն ինչից, նրանցից խլել են նաև կյանքի իրավունքի նվազագույն երաշխիքները: Մեկ անգամ ևս շոշափելու եմ Գիգա Օթխոզորիայի հարցը, էթնիկ վրացին, ում բռնազավթված գծի մոտ դաժանաբար սպանել էին այսպես կոչված սահմանապահները: Մի քանի օր առաջ բռնազավթիչները առևանգել Վրաստանի երեք քաղաքացու, ցավոք նրանցից մեկը՝ Արչիլ Տատունաշվիլին մահացել է: Այս գործողություններին պետք է տալ համապատասխան գնահատական»,-հայտարարել է Ջանելիձեն:
Նախարարի խոսքերով միայն միջազգային համադաշնության համախմբմամբ հնարավոր է ավարտել այս բռնազավթումը և նրանից բխող ծանր հետևանքները, ինչպես նաև պաշտպանված կլինեն մարդու իրավունքները և միջազգային նորմերը:
Ժնև կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Միխեիլ Ջանելիձեն հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan