Գյուղատնտեսությունում Եվրամիության օգնությունը գերազանցել է 500 միլիոն լարին. Ջանելիձե
Գյուղատնտեսությունում Եվրամիության օգնությունը գերազանցել է 500 միլիոն լարին. Ջանելիձե

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն  ներկա է գտնվել գյուղատնտեսության զարգացման Եվրոպայի դրացիական ծրագրի (ENPARD)  առաջին փուլի (2014-2017թթ.) արդյունքների «Գյուղում՝ առավել լավ կյանքի համար» ամփոփիչ համաժողովին:

Հյուրերին խոսքով դիմել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

Շնորհանդեսներ ներկայացրեցին ENPARD-ի անդամները, որոնք խոսեցին սեփական փորձի և իրենց կոոպերատիվների զարգացման գործում Եվրամիության ներդրման մասին:

«Գյուղատնտեսությունում Եվրամիության օգնությունը գերազանցել է 500 միլիոն լարին: Խոսքը այն օգնության մասին է, որը ստեղծում է նոր վրացական ապրանք, որն ապահովում է նոր վրացական ապրանքըմուտքը 500 միլիոնանոց շուկա»,- հայտարարել է Ջանելիձեն:

Հատկանշական է, որ ENPARD-ի առաջին փուլը 2014-2017թթ. ընթանում էր 150 միլիոն լարի բյուջեով: Դրա հիմնական նպատակը գյուղատնտեսության նախարարության և սեկտորին ներգրավված այլ ինստիտուտների արդիականացումը և մասնագիտական ունակությունների աջակցությունն էր, իրենց կողմից ֆերմերներին ավելի լավ կոնսուլտացիա անցկացնելու և Վրաստանում գյուղատնտեսության զարգացման եվրոպական մոդելի գործարկումը:

 

Կոնֆերանսին ներկա են գտնվել Վրաստանի կառավարության և Եվրամիության ներկայացուցիչները, ENPARD-ին իրականացնող միջազգային և տեղի կազմակերպություններ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: