Կորոնավիրուսի պատճառով, այս պահի դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցում չի նախատեսվում, քանի որ համաճարակի վտանգ չկա,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հիվանդը, որի մոտ գրանցվել է նոր կորոնավիրուս, մաքսային անցակետից միանգամից տեղափոխվել է բժշկական հաստատություն, նա այլ քաղաքացիների հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել: